-
27.01.2014|
12:13
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
-
27.01.2014|
12:09
«Ժնև-2» միջազգային համաժողովի ընթացքում կայացած բանակցություններում Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը հասան առաջին նշանակալի արդյունքներին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց հաջողվեց համաձայնության գալ Արաբական Հանրապետության իշխանությունների հետ գրեթե 7 հազար բանտարկյալների, այդ թվում ` 2 հազար դեռահասների ազատ արձակման հարցում:
-
27.01.2014|
12:05
Կիևում ցուցարարները գրավել են Արդարադատության նախարարության շենքը: Նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, թե շենքը չազատելու դեպքում արտակարգ դրություն կհայտարարվի:
-
27.01.2014|
12:02
Իրանի խորհրդարանը մտադիր է մեծացնել ռազմական բյուջեն ի պատասխան ամերիկյան ռազմական հռետորաբանության: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
-
27.01.2014|
12:01
Օրերս տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանը նշանակվեց Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։ Վերջինս մասնագիտությամբ բնապահպան է, և անմիջականորեն առնչվում է Սևանի հիմնախնդիրներին։ Վահան Դավթյանն ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում:
-
27.01.2014|
11:59
Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները:
-
27.01.2014|
11:57
Դամասկոսը ոչ ներկայացուցչական է համարում է Ժնև-2-ում ընդդիմության պատվիրակությունը, սակայն մտադիր է շարունակել բանակցությունները՝ սիրիական կողմերի հերթական հանդիպումից առաջ հայտարարել է նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։
-
27.01.2014|
11:56
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
-
27.01.2014|
11:54
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ եթե Թեհրանը խախտի միջուկային ծրագրի մասին պայմանավորվածությունները, ռազմական տարբերակը կրկին կընդգրկվի օրակարգում:
-
27.01.2014|
11:53
Փարիզում 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ ցույց են անցկարել` «Ցասման օրը» անվանումով, որն ուղղված է նախագահ Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության քաղաքականության դեմ:
class="footer-right">
.